ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Բաժանարար գիծ, որից այն կողմ երկիրը կործանողներն են, այս կողմում՝ պահել ցանկացողները

Բաժանարար գիծ, որից այն կողմ երկիրը կործանողներն են, այս կողմում՝ պահել ցանկացողները
23.06.2025 | 19:06

Հետևում եմ Սամվել Կարապետյանի նամակներին, դրանց բովանդակությանը: Ինձ համար պարզ է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն բարերար է և հաջողակ գործարար, նա գաղափարապես կայացած, արժեքներին նվիրված, հայրենիքը սիրող, նրա ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդ է: Հենց դա է պատճառը, որ Կարապետյանը հայտնվել է տրոյական ավանակի և նրա տերերի թիրախում: Ինձ համար վաղուց տեսանելի է բաժանարար այն գիծը, որից այն կողմ երկիրը կործանողներն են, այս կողմում՝ պահել ցանկացողները: Կարապետյանը ոչ միայն այս կողմում է, այլև այն մարդն է, որի ջանքերի և հնարավորությունների շնորհիվ հնարավոր կլինի բեկել իրավիճակը: Ես ոչ միայն բացատրում եմ, թե ինչու եմ սատարում Կարապետյանին, այլ բացատրում եմ, թե ինչու է պետք նրան սատարել, եթե դեռ չկողմնորոշվածներ կան:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4077

Մեկնաբանություններ